Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու կասկածի հիմքով կա մեկ ձերբակալված, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։
Դեպի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Գևորգ Ստեփանյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ մեքենան կրակի են տվել բենզինով: Նա այստեղ քաղաքական դրդապատճառ է տեսնում: