Մատչելիության հղումներ

«Քաղաքական հաշվեհարդար է». ավագանու անդամի վարկածը մեքենայի հրկիզման դեպքով


Այսօր լուսաբացին ուժգին պայթյունից արթնացել ու սեփական տան մոտ այրվող մեքենան են տեսել Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ու նրա կինը:

Մոտ երկու մետր բարձրությամբ կրակ էր, մեքենայի ներսում կրակի ու ծխի ճնշումից վերևի ապակին պայթել է: Ըստ Ստեփանյանի՝ հանցագործության հեղինակները մեքենան կրակի են տվել բենզինով: Կրակն իր երեք մանկահասակ երեխաների ննջարանի տակ էր: Հենց մեքենայի վրայով գազատար խողովակ է անցնում, դրանից բացի հրկիզված մեքենան էլեկտրական էր. բարեբախտաբար մարտկոցներին չի հասել:

Երևանի Շենգավիթի փողոցում է դեպքը տեղի ունեցել. այստեղ էլ ավագանու անդամի հարևաններն են տարակուսած ու անհանգստացած:

Ով կամ ովքեր են հրկիզել ընդդիմադրի ընտանիքին պատկանող մեքենան...

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG