Մոսկվայի մերձակա բոլոր միջազգային օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները

Մոսկվայի մերձակա բոլոր՝ չորս միջազգային օդանավակայանները այսօր ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։

Ըստ Ռուսաստանի քաղավիացիայի գործակալության՝ Մոսկվայի շրջանը երկրորդ օրն է արդեն ուկրաինական ուժերի թիրախում։

Նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի կրում մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթի հյուրերի համար։ Ուկրաինայի արտգործնախարարությունն էլ այսօր հորդորել է մյուս պետություններին չմասնակցել Կարմիր հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Դա «անընդունելի» կլինի և կդիտարկվի որպես աջակցություն Մոսկվային»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը, հավելելով, - «Նրանց հետ կողք կողքի քայլելը նշանակում է կիսել պատասխանատվությունը սպանված ուկրաինացի երեխաների, քաղաքացիական անձանց և զինվորականների համար, ոչ թե հարգել նացիզմի դեմ հաղթանակը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հորդորել է չմասնակցել Ռուսաստանում մայիսի 9-ի շքերթին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ զինվորականները Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթին չեն մասնակցի