Մատչելիության հղումներ

Հայ զինվորականները Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթին չեն մասնակցի


Հայ զինվորականները մայիսի 9-ին Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին չեն մասնակցի։ «Ներկա կլինեն զինվորականներ 13 երկրներից»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Մասնակիցների շարքում կլինեն Ադրբեջանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների զինվորները, ինչպես նաև ներկայացուցիչներ Վիետնամից, Եգիպտոսից, Մոնղոլիայից ու Չինաստանից։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի վարչապետ Փաշինյանը մասնակցելու է Հաղթանակի շքերթին, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է՝ «նրան հրավեր ուղարկվել է, և նա ծրագրում է գալ»։

«Սակայն այդ տեղեկությունը անհրաժեշտ է հաստատել նրա լրատվական ծառայությունից»,-ասել է նա։

Ավելի վաղ Հայաստանի ԱԺ խոսնակը չէր բացառել, որ վարչապետը կարող է որոշի չգնալ վերջին րոպեին կամ գնալ:

«Հնարավոր է քովիդով հիվանդանա... շատ երկրների ղեկավարներ հիվանդացան, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը», - նշել էր ԱԺ նախագահը:

Ի վերջո, Փաշինյանը մեկնելո՞ւ է Մոսկվա, թե՞ ոչ, «Ազատության» հարցին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը երեկ փոխանցել է՝ Փաշինյանի այցերի մասին «ժամանակին տեղեկացնում են»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG