Մատչելիության հղումներ

Սովը որպես զենք է օգտագործվում Գազայի բնակիչների դեմ․ Ֆիդան


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան

Ավելի քան 50 օր արգելափակված է հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված, Անկարայում իր նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է պաղեստինցիների նկատմամբ «սովը որպես զենք, սակարկման առարկա կամ պատժիչ գործիք» կիրառելու անթույլատրելիությունը։

Իսրայելը մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված արգելափակում է մարտի 2-ից ի վեր։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշն էր անհագստություն հայտնել այս կապակցությամբ՝ նշելով, որ «Գազայի հատված օգնությունը շարունակում է արգելափակվել՝ առաջացնելով կործանարար հետևանքներ»։

«Քաղաքացիներ պետք է պաշտպանված լինեն և պետք է ունենան գոյատևման համար անհրաժեշտ հիմնական պայմաններ», - X-ում գրել էր Գուտերեշը՝ անհապաղ հրադադար հաստատելու կոչ արել։

Ըստ Պաղեստինյան առողջապահության նախարարության՝ հունվարի 18-ին հրադադարի տապալումից հետո Իսրայելի հարվածներից ավելի քան 1900 պաղեստինցի է զոհվել, հարյուր հազարավորները տեղահանվել։

Իսրայելի և «Համաս»-ի միջև առկա վեճերը լուծելու Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը դեռ արդյունք չեն տվել։

Բռնության այս ալիքը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը հարձակվեց իսրայելցիների վրա՝ սպանելով ավելի քան 1200 մարդու և պատանդառելով շուրջ 250-ին։

Իսրայելի պատասխան գործողություններից, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 50 հազար պաղեստինցի՝ հիմնականում կանայք և երեխաներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG