Մատչելիության հղումներ

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են անում Իսրայելին թույլատրել օգնությունը Գազա


Գազայի հատված, 18-ը ապրիլի, 2025թ.
Գազայի հատված, 18-ը ապրիլի, 2025թ.

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները համատեղ կոչ են արել Իսրայելին հավատարիմ մնալ միջազգային իրավունքին՝ թույլ տալով մարդասիրական օգնության անարգել անցումը Գազա:

«Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք, իսկ Պաղեստինի տարածքը չպետք է կրճատվի կամ որևէ ժողովրդագրական փոփոխության ենթարկվի»,-, ասվում է չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Նրանք կոչ են արել բոլոր կողմերին վերադառնալ հրադադարի ռեժիմին, «Համաս»-ին (Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն), մասնավորապես, կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին:

Իսրայելը մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված արգելափակում է մարտի 2-ից ի վեր։ ՄԱԿ-ն ավելի վաղ ահազանգել է պատերազմի 18 ամիսների ընթացքում պաղեստինյան անկլավում ստեղծված լրջագույն հումանիտար ճգնաժամի մասին։

ՄԱԿ-ի մարդասիրական կառույցները շեշտել են, որ արդեն մեկուկես ամիս է որևէ մատակարարում՝ բժշկական պարագաներ, վառելիք, ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ Գազա չի մտել։

XS
SM
MD
LG