Մատչելիության հղումներ

Պեկինը ԱՄՆ ապրանքների համար մաքսատուրքերը հասցրել է 125 տոկոսի


Չինաստանը ուրբաթ օրը հայտարարեց Միացյալ Նահանգներից ապրանքների համար նոր մաքսատուրքերի մասին՝ 125 տոկոս նախկին 84-ի փոխարեն։

Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ ընդգծում է, որ այդկերպ Պեկինը պատասխանում է Միացյալ Նահանգների կողմից նոր՝ 145 տոկոսի հասնող մաքսատուրքերին։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կոչ է արել Եվրամիությանը համատեղ գործողություններ ձեռնարկել ԱՄՆ-ի քաղաքականության դեմ՝ «պաշտպանելու ոչ միայն իրենց օրինական իրավունքներն ու շահերը», այլև «միջազգային արդարությունը»։

XS
SM
MD
LG