Մատչելիության հղումներ

Չինաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքը 145 տոկոս է կազմում


ԱՄՆ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքի դրույքաչափն այժմ կազմում է 145 տոկոս, այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը 84 տոկոսից հասցվում են 125-ի, խոսքը լրացուցիչ դրույքաչափի մասին էր, որը հաշվի չէր առնվում Չինաստանի համար արդեն իսկ գործող 20 տոկոս «բազային» մաքսատուրքերը, Սպիտակ տան պաշտոնյայի պարզաբանումն է մեջբերում CNBC-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքերը կրկին կտրուկ բարձրացնելու իր որոշումը բացատրել է «Չինաստանի կողմից համաշխարհային շուկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով»։

XS
SM
MD
LG