Մատչելիության հղումներ

«Տարիֆների պատերազմից» հետո առաջին անգամ հանդիպել են Չինաստանի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները


ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթ, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթ, արխիվ

Չինաստանի փոխվարչապետ Հե Լիպենգը այսօր վաղ առավոտյան Ժնևում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ, հաղորդում է Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը։ «Ռոյթերս»-ը ևս հաստատում է այս լուրը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Սա երկու գերտերությունների միջև առաջին հանդիպումն է շաբաթներ շարունակված լարվածությունից հետո, որը հանգեցրեց աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերի 100%-ից ավելի բարձրացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG