Մատչելիության հղումներ

Ուկրաինան ԱԹՍ-երով հարձակում է իրականացրել Մոսկվայի ուղղությամբ


Ուկրաինան մայիսի 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Մոսկվայի վրա, ինչի պատճառով մի քանի ժամով փակվել են մայրաքաղաքի երեք խոշոր օդանավակայանները, հայտնել են ռուս պաշտոնյաները։

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում հայտնել է, որ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է առնվազն 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաք տանող գլխավոր մայրուղիներից մեկի մոտ ընկած բեկորների տեղում «լուրջ վնասներ կամ վիրավորներ» չեն եղել։

Ռուսաստանի ավիացիոն վերահսկողության մարմինը Telegram-ում հայտնել է, որ Մոսկվային սպասարկող բոլոր չորս օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում, «Շերեմետևո»-ում և «Ժուկովսկի»-ում, չվերթները դադարեցվել են օդային անվտանգությունն ապահովելու համար։ Ավելի ուշ «Ռոսավիացիան» հայտարարել է, որ բոլոր չորս օդանավակայաններում չվերթները վերսկսվել են։

Կիևից անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ մեկնաբանություն չի եղել, սակայն ուկրաինացի պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ նման հարձակումները նպատակ ունեն հարվածել ռազմական թիրախներին և ենթակառուցվածքներին, և դրանք պատասխան են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բնակելի թաղամասերի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումներին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG