Սումիի մարզի դատախազությունը հաղորդում է, որ օրվա ընթացքում ռուսական զորքերը հրետակոծել են Բելոպոլիե և Վորոժբա սահմանային քաղաքները և դրանց հարակից տարածքները, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, հաղորդվում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցրած վնասների մասին։
Վորոժբան և Բելոպոլիեն գտնվում են Ռուսաստանի սահմանի մոտ։ Տեղի իշխանություններն այս բնակավայրերի բնակիչներին կոչ են արել անհապաղ տարհանվել անվտանգ վայր։
Այսօր Ռուսաստանի զինված ուժերին մոտ կանգնած Տելեգրամ ալիքները հայտնել են Կուրսկի մարզում ուկրաինական զինուժի նոր հարձակողական գործողությունների մասին։ Սահմանին նոր մարտերի մասին տեղեկությունները անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել, Կիևը ևս մինչ այս պահը չի մեկնաբանել: