Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատեց Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման պլանը, որը նախատեսում է նաև պաղեստինյան տարածքի «գրավում», այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Իսրայելի զինված ուժերը տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մասին են հայտարարել՝ Գազայի հատվածում նոր ռազմական գործողություններ սկսելու համար։
ՄԱԿ-ը և միջազգային հումանիտար կազմակերպություններ շաբաթներ շարունակ ահազանգում են շրջափակման մեջ գտնվող պաղեստինյան անկլավում տիրող աղետալի վիճակի, այդ թվում՝ սովի մասին: