Հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի պահանջներն Ուկրաինայից «չափազանց մեծ» են, Fox News-ին տված հարցազրույցում, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը սպասում էր, որ Մոսկվայի պահանջները մեծ կլինեն, ինչպես հաճախ լինում է բանակցությունների սկզբնական փուլում։
«Մենք գիտեինք, որ Ռուսաստանը չափազանց շատ բան կպահանջի, քանի որ պատերազմի մասին ռուսական ընկալումը սեփական հաղթանակի շուրջ է։ Բայց Ռուսաստանը չի կարող ակնկալել, որ իրեն կհանձնեն տարածքներ, որոնք դեռ չի էլ նվաճել», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսը նաև կարևորել է սեփական հստակ պլաններով Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը դուրս կգա գործընթացից, եթե պարզվի, որ Ռուսաստանը «անբարեխիղճ» բանակցություններ է վարում։
«Սա <…> կնշանակի, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան կմնան միայնակ՝ առանց ԱՄՆ-ի խորհուրդների ու միջնորդության», - ասել է Վենսը միևնույն ժամանակ դիվանագիտական առաջընթացի հույս հայտնել՝ նշելով, որ Վաշինգտոնը կշարունակի կողմերին մերձեցնելու փորձերը։
Մայիսի 1-ին Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա 100 օրվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը, եթե պատերազմը «տևի ևս մի քանի տարի». Վենս ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն Ուկրաինայում ընթացող պատերազմի համար կրկին մեղադրել է Բայդենին, Զելենսկիին և Պուտինին