Վաշինգտոնն ու Լոնդոնը համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է նոր մաքսատուրքերի մասին, Վաշինգտոն, 2-ը ապրիլի, 2025թ.

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքերի հարցում։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր երկարատև պատմության և փոխադարձ վստահության շնորհիվ մեզ հաջողվել է առաջին համաձայնությունը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ։ Դա ինձ համար մեծ պատիվ է», - գրել է Թրամփը՝ արձանագրելով, որ Լոնդոնը և Վաշինգտոնը «լիարժեք և համապարփակ համաձայնագիր են ստորագրելու»։

Reuters-ի տեղեկություններով` համաձայնագրի նախագծով Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը։ Ըստ նույն աղբյուրի՝ ամերիկյան կողմը համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի վրա սահմանված 25 -տոկոսանոց մաքսատուրքը։ Դրա դիմաց Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան մեքենաների ներկրման վրա սահմանված մաքսատուրքերը, ինչպես նաև առցանց առևտրի վրա սահմանված հավելյալ հարկերը, որոնք նվազեցնում են ամերիկյան բարձրտեխնոլոգիական ընկերությունների՝ բրիտանական շուկայից ստացվող եկամուտները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կանադայի վարչապետը հայտարարել է, թե պատրաստ է հաղթել Թրամփի առևտրային պատերազմումԱյս շաբաթ կմեկնարկեն մաքսատուրքերին նվիրված թուրք-ամերիկյան բանակցություններըՊեկինը ԱՄՆ ապրանքների համար մաքսատուրքերը հասցրել է 125 տոկոսիՉինաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար նոր մաքսատուրքը 145 տոկոս է կազմումԱռևտրային պատերազմի նոր սրման ֆոնին ասիական շուկաները վերականգնվում են