Թեհրանը հնարավոր է համարում միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, ակնկալում է Մոսկվայի օժանդակությունը

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանը կարծում է, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն հնարավոր է, և հույս ունի, որ Ռուսաստանը դեր կխաղա այդ գործընթացում: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։

Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ:

«Մենք պատրաստ են օգնել, միջնորդել, ցանկացած դեր խաղալ, որն Իրանի տեսանկյունից կլինի օգտակար և որը ընդունելի կլինի Միացյալ Նահանգների կողմից», - ասել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։

Իրանի արտգործնախարարը Մոսկվա է ժամանել նախօրեին։ Կրեմլի ղեկավարի հետ հանդիպումից հետո Արաղչին հայտարարել է՝ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը:

Իրանական դիվանագիտության ղեկավարի Մոսկվա այցը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ՝Հռոմում նախատեսված երկրորդ փուլի նախաշեմին։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչին Պուտինին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրավիճակըԻրանի և ԱՄՆ-ի բանակցությունները «շատ կարևոր» փուլում են. Գրոսսի«Թրամփը չի թույլատրել Իսրայելին հարվածել Իրանին». New York TimesԻրանը հայտարարում է՝ ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս «քննարկման ենթակա չէ» The Guardian․ «ԱՄՆ-ն իրանցիներին առաջարկում է հարստացված ողջ ուրանը փոխանցել Ռուսաստանին» Ո՛չ չափից ավելի լավատես ենք, ո՛չ հոռետես. Խամենեին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին