Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ այց ծրագրվում է: Թե երբ, ժամկետներ չնշեց:
Իր, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևան նախատեսվող այցի մասին տարեսկզբին հայտնել էր նաև Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
Միրզոյանն էլ արձագանքել էր․ - «Երջանիկ կլինեմ ու սիրով կսպասեմ Ձեզ Երևանում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի. Փաշինյան