Ուկրաինական հարվածից հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթային պահեստի տարածքում

Հրդեհ Տուապսեի նավթային պահեստում, 2024թ․

Ուկրաինական հարվածներից հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթային պահեստի տարածքում, հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Մարզի ղեկավարի խոսքով՝ բենզինի բաքերից մեկն է այրվում, նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Mash տելեգրամյան ալիքը գրում է, որ բաքի վրա ԱԹՍ բեկորներ են ընկել։ ASTRA-ն էլ, վկայակոչելով որոշ ականատեսների, չի բացառում, որ հրդեհը հրթիռային հարվածի հետևանք լինի։

Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Ավելի ուշ Ռոսավիացիան հայտարարեց նաև մերձմոսկովյան «Վնուկովո»-ի և Կալուգայի օդանավակայաներում թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին:

Փետրվարի 26-ին ևս հաղորդվել էր Տուապսեի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ հարվածների մասին։ Որպես թիրախ նշվում էր նաև Տուապսեի նավահանգիստը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ հարձակումներ Տուապսեի նավահանգստի ուղղությամբ