ՔՊ-ն 2026-ի ընտրություններին դաշինքով չի մասնակցի. Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով չի մասակցի, խորհրդարանում այսօր տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահը:

Ալեն Սիմոնյանը կրկին պնդեց, թե իրենք 50 տոկոսից ավելի քվե կստանան:

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեզ այդ հարցում կօգնեն, ինչպես նաև Արթուր Վանեցյանը ու նման մարդիկ։ Հենց իրենք մտնեն եթեր, մեր վարկանիշը բարձրանալու է։ Իսկ եթե նրանց միանան Վազգեն Մանուկյանները և սրբազանները, վարկանիշը 5 սանդղակով կբարձրանա, իսկ եթե իրենք բոլորով նման բաներ անեն, մենք կարող ենք տնից դուրս չգալ»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկոսով». Ալեն Սիմոնյան