Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար

Իսրայելի ԶՈՒ տանկերը Գազայի հատվածի հյուսիսում, ապրիլ, 2025թ.

Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ գործողությունները «ամրապնդելու և ընդլայնելու» համար:

Իսրայելի Պաշտպանության բանակը շեշտել է, որ մտադիր է
սաստկացնել ճնշումը Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու համար և զինյալներին ոչնչացնելու գործողությունները։

Իսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ ոչնչացնելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի բոլոր ենթակառուցվածքները՝ թե՛ գետնի տակ, թե՛ գետնի վրա:

Նոր հրադարար հաստատելու և 59 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցով միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններում Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը համաձայնության չեն հասել։ Հրադադարի շուրջ նախորդ պայմանավորվածությունը խախտվել է շաբաթներ անց՝ մարտի 18-ին, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները նորանոր տարածքներ գրավելով Գազայի հատվածում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սովը որպես զենք է օգտագործվում Գազայի բնակիչների դեմ․ ՖիդանԳերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են անում Իսրայելին թույլատրել օգնությունը ԳազաԿատարի և Եգիպտոսի միջնորդները Գազայում պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ են ներկայացրել. BBC