Հյուսիսային Կորեան մոտ 15 հազար աշխատանքային միգրանտ է ուղարկել Ռուսաստան, հայտնում են Wall Street Journal-ը և Reuters-ը՝ հղում անելով հարավկորեական հետախուզությանը։
Փհենյանի միջուկային ծրագրերի ֆինանսավորումը սահմանափակելուն ուղղված պատժամիջոցների շրջանակներում ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին արգելված է արտասահմանում աշխատանքի ընդունել։
Լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսաստանյան վիճակագրական պաշտոնական տվյալները, գրել են, որ 2024 թվականին այդ երկիր մուտք գործող հյուսիսկորեացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 12 անգամ։
Բացի աշխատանքային միգրանտներից, Հյուսիսային Կորեան նաև զինվորներ ու սպառազինություն է ուղարկում Ռուսաստան։ Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԺԴՀ իշխանությունները հաստատել են իրենց զինվորների մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել