Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ

Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Գաբոր Բյորյոնդիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հունգարացի բարձրաստիճան զինվորականները այցելել են Ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետ, կիբերանվտանգության կենտրոն և հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներից մեկը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: