Բաքվի պահանջով BBC-ն փակում է գրասենյակը Ադրբեջանում

Պաշտոնական Բաքուն BBC-ի ադրբեջանական ծառայությանը կարգադրել է դադարեցնել գործունեությունը Ադրբեջանում։ Լրատվամիջոցի հայտարարության համաձայն՝ բրիտանական հեռարձակողը փակում է իր գրասենյակը երկրում, ափսոսանք հայտնելով Ադրբեջանում «մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար»։

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևի վարչակազմը ցանկանում է երկրում գործող BBC-ի աշխատակիցների թիվը հասցնել մեկի:

BBC -ի ադրբեջանական ծառայությունը գործում է 1994 թվականից:

Վերջին մի քանի շաբաթներին Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցրել են կառավարությանը չենթարկվող մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Թուրան» գործակալությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը

2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում բանտարկվել է ավելի քան երեք տասնյակ լրագրող և բլոգեր։ Ձերբակալվածների մեծ մասը անկախ լրատվամիջոցների՝ Meydan TV-ի, AbzasMedia-ի, Toplum TV-ի, Kanal13-ի աշխատակիցներն են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանում իր գործունեությունն է դադարեցրել Toplum TV -նԱդրբեջանը գերազանցել է սեփական ռեկորդը՝ 331 քաղբանտարկյալԱդրբեջանական Meydan TV-ի լրագրողը կմնա կալանավորված. Բաքուն քննադատվում է ճնշումների համարԱդրբեջանում լրագրողների դեմ ճնշումների նոր ալիք է սկսվել Ադրբեջանում մեկ օրում վեց լրագրող է ձերբակալվել