Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի:
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այնտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Անցած դեկտեմբերին էլ Հնդկաստանում էր Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, որտեղ նա հանդիպել էր նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:
Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։
The Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Հրապարկման համաձայն, Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած լայն համագործակցությանը՝ Երևանն ու Նյու Դելին «դեռևս չիրացված ներուժ» են տեսնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պինակաների» առաջին խմբաքանակը Հայաստանում է. ՊՆ-ն չի մեկնաբանում հնդկական մամուլի տեղեկությունները