Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը, լուրը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նման հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը ցավոք չի ժամանի», - «Ինտերֆաքս»-ի՝ փոխանցմամբ Life պարբերականին ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի առաջնորդի Մոսկվա չմեկնելը բացատրել է «Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցությամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա