Ադրբեջանում ձերբակալվել է arqument.az լրատվական կայքի խմբագիրը

Arqument.az լրատվական կայքը, արխիվ

Այսօր, վաղ առավոտյան Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են arqument․az լրատվական կայքի խմբագիր Շամշադ Աղաևին, տեղեկացնում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը։

Լրագրողի հարազատների խոսքով, անվտանգության աշխատակիցները Բաքվի նրա տուն են ներխուժել գիշերը, առգրավել հին հեռախոսը, համակարգիչը։ Փաստաբան Շահլա Համբատովան հաստատել է, որ Աղաևը կասկածյալ է քրեական օրենսգրքի՝ կազմակերպված խմբի կազմում մաքսանենգության հոդվածով, Meydan TV-ի գործի շրջանակում։

Իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել այս ձերբակալությունը։ Սա առաջին անգամը չէ, որ Աղաևը հայտնվում է իրավապահների թիրախում։ Նախկինում ոստիկանությունը նրան հարցաքննության էր կանչել մեկ այլ լրատվամիջոցի՝ Toplum TV -ի հետ կապված․ սա դիտարկվում էր որպես անկախ լրատվամիջոցների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների հերթական դրսևորում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հույսի ոչ մի նշույլ չկա, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը կփոխվի․ Amnesty International Ադրբեջանը գերազանցել է սեփական ռեկորդը՝ 331 քաղբանտարկյալԱդրբեջանական Meydan TV-ի լրագրողը կմնա կալանավորված. Բաքուն քննադատվում է ճնշումների համարԱդրբեջանում լրագրողների դեմ ճնշումների նոր ալիք է սկսվել Ադրբեջանում մեկ օրում վեց լրագրող է ձերբակալվելԱդրբեջանում վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ գիտնականն է ձերբակալվել՝ հայերի օգտին լրտեսության մեղադրանքով