Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դրամատիկ խաղում Միլանում 4-3 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր ոչ-ոքի՝ 3-3 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղա երկրորդ անգամ, մայիսի 31-ին՝ Մյունխենում, որտեղ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցանակի համար կպայքարեն «Ինտեր»-ը և «Պարի Սեն Ժերմեն» - «Արսենալ» զույգի հաղթողը: