Մախաչկալայում անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության վրա, փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։
Ըստ տարբեր աղբյուրների՝ զոհվել է երկու ոստիկան, կան նաև վիրավորներ։ Ենթադրվում է, որ հարձակվողներից մեկը առևանգել է ոստիկանական մեքենան ու փախուստի դիմել: