Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ

Աննա Վարդապետյանն ընտրվեց ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ` 70 կողմ, 0 դեմ ձայնով. Ազգային ժողովում փակ քվեարկությունից հետո հայտնեց Հաշվիչ հանձնաժողովը:

Վարդապետյանին այս պաշտոնում առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Նա իր լիազորությունները կստանձնի սեպտեմբերին` փոխարինելով Արթուր Դավթյանին: