Ադրբեջանում անցած կեսգիշերին իր տան մուտքի մոտ դանակով հարձակման է ենթարկվել լրագրող Այթեն Մամեդովան։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Այթեն Մամեդովան ցույց է տալիս հարձակման հետևանքները, 9-ը մայիսի, 2022թ․
Հարձակվողը, ինչպես հաղորդվում է, միջին տարիքի տղամարդ է, որի անունը չի հրապարակվում։
Ադրբեջանական իրավապահ մարմինները հայտարարել են, որ հարցաքննել են լրագրողին, և հարձակման փաստով հետաքննությունն է սկսվել։
Լրագրողը ենթադրում է, որ հարձակումը կապված է դատական գործի հետ, որն ինքը տևական ժամանակ է լուսաբանում է․ խոսքն անչափահասի առևանգման և սպանության մասին է՝ դեռահասի մարմինը հայտնաբերվել է անհետանալուց երկու ամիս անց։