Մարին Լը Պեն․ «Եվրամիությունն իսկական սառը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ»

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պեն, արխիվ

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը «իսկական սառը պատերազմ» է որակել Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության որդեգրած դիրքորոշումը:

«Ես կարծում եմ, որ այդ ամենի ետևում կա ինչ-որ ավելի մեծ հանգամանք, ռազմավարություն, որի նպատակն է պատ կանգնեցնել Եվրոպական միության և Ռուսաստանի միջև: Ելնելով Եվրախորհրդարանում իմ աշխատանքային փորձից՝ ես գիտեմ, որ Եվրոպական միությունն իսկական սառը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ», - ասել է Լը Պենը France Info ռադիոկայանին տված հարցազրույցում:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ըստ Ռուսաստանի իշխանությունների` Լոնդոնը Սկրիպալների թունավորման հարցում Մոսկվայի մեղավորությունն ապացուցող փաստեր չի ներկայացրել:

Հիշեցնենք, ըստ բրիտանացի քննիչների՝ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով, որը ստեղծվել է Ռուսաստանում: