Վանաձորում, Գյումրիում մի խումբ անձինք են բերման ենթարկվել․ ՀՔԱ

Տեսարան Վանաձորից, արխիվ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ այս պահին Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնում շարունակում են մնալ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ անունով (ազգանունը դեռևս հայտնի չէ) ևս մեկ անձ, որի ինքնությունը ճշտված չէ:

«Բերման ենթարկվածներից Գևորգ Մանուկյանը ևս գտնվում է ոստիկանության Բազումի բաժնում: Ոստիկանությունում պնդում են, որ վերջինս «ինքնակամ» է ներկայացել բաժին: Ոստիկանության Բազումի բաժնից ազատ են արձակվել Հովհաննես Ղազարյանը, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Ղարադաղյանը»:

«Կան տվյալներ նաև Երևան քաղաքում բերման ենթարկված մի խումբ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի վերաբերյալ»:

«Գյումրիում բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը», - ասված է հաղորդագրությունում: