Մատչելիության հղումներ

Թրամփը հրամայել է գործընթաց սկսել արտասահմանյան ֆիլմերի վրա 100 տոկոս մաքսատուրք սահմանելու համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «անհապաղ գործընթաց սկսել» բոլոր արտասահմանյան ֆիլմերի վրա 100 տոկոս մաքսատուրք սահմանելու համար: Նա այս մասին գրել է Truth սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ կինոարդյունաբերությունը «շատ արագ մահանում է»:

«Հոլիվուդը և ԱՄՆ-ի շատ այլ տարածքներ ավերվում են։ Սա այլ ազգերի կողմից համակարգված ջանք է և, հետևաբար, ազգային անվտանգության սպառնալիք։ Բացի մնացած ամեն ինչից, սա նաև ուղերձ է և քարոզչություն։ Հետևաբար, ես լիազորում եմ Առևտրի նախարարությանը և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչին մեր երկիր մտնող բոլոր այն ֆիլմերի վրա 100 տոկոս մաքսատուրք սահմանելու գործընթացը, որոնք արտադրվում են արտասահմանյան երկրներում», - նշել է նա։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG