Մատչելիության հղումներ

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:

Ըստ հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու այդ երկխոսության առաջխաղացմանը։

Իրանի ԱԳ նախարարն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել եվրոպական խոշոր տերությունների հետ՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ նրանց մտահոգությունները լուծելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG