Մատչելիության հղումներ

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին


Հնդկաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Պակիստանին, 7-ը մայիսի, 2025թ.
Հնդկաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Պակիստանին, 7-ը մայիսի, 2025թ.

Պակիստանը հայտարարում է, թե 31 մարդ է զոհվել, շուրջ հինգ տասնյակը՝ վիրավորվել կեսգիշերն անց Հնդկաստանի կողմից տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով, որն Իսլամաբադը բնորոշում է որպես պատերազմական հարձակում:

Պակիստանի պատասխան կրակից, ըստ Հնդկաստանի ոստիկանության, Քաշմիրում զոհվել է առնվազն տասը մարդ, ևս 48-ը վիրավոր են։

Սա վերջին ավելի քան քսան տարիների ընթացքում ամենամահաբեր բախումն է երկու միջուկային պետությունների միջև։

Պակիստանը պնդում է, որ Հնդկաստանը «մեծ կրակ է սադրել տարածաշրջանում», և Իսլամաբադը վրեժխնդիր կլինի «իր նախընտրած կերպով և այն ժամանակ, երբ հարկ կհամարի»։

Միջազգային հանրությունը հորդորում է կողմերին զսպվածություն ցուցաբերել։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG