Ուկրաինական Լվովում մեկնարկել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում, ինչպես հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, քաղաքական որոշում կկայացվի Ուկրաինայի դեմ կատարված ռազմական հանցագործությունների համար միջազգային տրիբունալ ստեղծելու վերաբերյալ։
«Հիմնական խումբը տեխնիկական մակարդակով համաձայնության է եկել, թե ինչպես պետք է ստեղծվի այդ տրիբունալը։ Այժմ մենք ունենք նաև աջակցություն քաղաքական մակարդակում։ Այսպիսով, դա կանի Եվրոպայի խորհուրդը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը վաղը մեզ կմիանա տեսակապով», - նախօրեին հայտարարում էր Կալլասը։