Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է՝ ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս «քննարկման ենթակա չէ»


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի

Պաշտոնական Թեհրանը պնդում է՝ Իրանի ուրանի հարստացումը որպես իր միջուկային ծրագրի մաս «քննարկման ենթակա չէ»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ ուրանի հարստացումը դադարեցնելու Թեհրանին ուղղված կոչին։

«Մենք պատրաստ ենք վստահություն կառուցել հնարավոր մտահոգություններին ի պատասխան, բայց հարստացման հարցը քննարկման ենթակա չէ», -հայտարարել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

Թեհրանից ու Վաշինգտոնից այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի նախաշեմին։ Օմանում կայացած առաջին քննարկումներից հետո ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է՝ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակներում «պետք է դադարեցնի և հրաժարվի» ուրանի հարստացումից։ Նախկինում Վաշինգտոնը Իրանից պահանջում էր վերադառնալ 3.67 տոկոս հարստացման մակարդակին։

Արտգործնախարար Արաղչին դատապարտել է Թրամփի վարչակազմի նոր պահանջները՝ դրանք որակելով «հակասական դիրքորոշումներ»։

XS
SM
MD
LG