Մատչելիության հղումներ

Հաղթանակի 80-ամյակի միջոցառումը Գյումրիում՝ ռուսական ռազմաբազայի հետ համատեղ

Լրացված

Գյումրիում այսօր Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 80-ամյակը նշում էին ավելի շատ ռուսական ներկայությամբ:

Վաղ առավոտյան ռուսական զինվորական թաղամասից բազայի զինծառայողներն ու Գյումրիում ապրող ռուսները քայլերթով հասան Մայր Հայաստան հուշահամալիր: Իսկ այստեղ ռուսական ռազմաբազան ռուսական «Կատյուշա» երգի ներքո զինվորական տեխնիկայի ցուցադրություն էր կազմակերպել:

Իսկ գլխավոր միջոցառումը Գյումրիի քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան համատեղ էին կազմակերպել: Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսի խոսքից հետո Գյումրիի քաղաքապետը ելույթ ունեցավ, բայց ոչ թե հայերեն, այլ ռուսերեն: Կոմունաիստական ժամակների ոճով գրված տեքստը Ղուկասյանը ընթերցեց, աչքը չկտրելով թղթից:

Կոմունիստական կուսակցության թեկանծուի քաղաքապետ ընտրվելուց հետո շատերն էին կատակում, թե Գյումրիում շուտով կոմունիզմ է լինելու: Իրավապատպան Սեյրան Մարտիրոսյանը ասում է՝ Գյումրիի քաղաքապետը պարտավոր էր հայերեն տեքստ ասել:

Իսկ որ Ղուկասյանը ռուսամետ է, քարոզարշավի ժամանակ պարզ դարձավ, ռուսական կապիտալով ներդրումներ և ռուսական հիվանդանոցի կառուցում էր խոստանում: Եթե Ղուկասյանին Կոմկուսը չառաջադրեր, հնարավո՞ր է ռուսամետ չլիներ:

«Ես ենթադրում եմ, որ չէր փոխվի, որովհետև էդպես օդի մեջ կաշված է, զգացվում է, որ այսպես կոչված փափուկ ուժի կիրառմամբ իր ազդեցությունը ավելացնելու ամենահարմար վայրը և միջավայրը Գյումրին է նախևառաջ կախված ռազմաբազայի տեղակայությամբ: Դրա նշանները կային» - ասաց նա:

Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով՝ դեռ մի քանի շաբաթ առաջ իր երդմնակալությամբ Ղուկասյանն այսօրվա նախանշանները ի ցույց դրեց: Մարտիրոսյանը ամեն դեպքում մի հարց ունի Վարդան Ղուկասյանի ընտրողներին. - «Կիսո՞ւմ են այս ամբողջը, թե՞ չեն կիսում»:

Իսկ Ղուկասյանն այսօր ռուսական բազայի հրամանատարության ու հյուպատոսի հետ անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց հետո ռուսական համերգ ունկնդրեց: Մայր Հայաստան հուշահամալիրում էլ միայն ռուս զինվորականներն էին պատվո պահակ կանգնած:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG