Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Գերմանիան անվտանգության ու պաշտպանության համատեղ խորհուրդ են ստեղծում


Էմանյուել Մակրոն և Ֆրիդրիխ Մերց, արխիվ
Էմանյուել Մակրոն և Ֆրիդրիխ Մերց, արխիվ

Ֆրանսիան և Գերմանիան անվտանգության ու պաշտպանության համատեղ խորհուրդ են ստեղծում: Կողմերն այդ մասին հայտարարել են այսօր՝ Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Փարիզ այցի ժամանակ:

«Մենք կստեղծենք ֆրանս-գերմանական պաշտպանության և անվտանգության խորհուրդ, որը կհանդիպի պարբերաբար՝ մեր ընդհանուր ռազմավարական մարտահրավերներին օպերատիվ պատասխաններ տալու համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Եվրամիության երկու առաջատար պետությունները խորացնում են համագործակցությունը՝ Ուկրաինայի դեմ արդեն երրորդ տարին շարունակվող Ռուսաստանի պատերազմի ու Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ հանձնառությունների հարցում խորացող կասկածների ֆոնին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG