Ձերբակալվել է օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնից ազատված Արմեն Դանիելյանը, «Ազատությանը» հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ գերատեսչության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի՝
ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։
Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։