Մատչելիության հղումներ

Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը


Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտո, արխիվ

Բուդապեշտն արձագանքեց Ուկրաինայում հունգարական լրտեսական ցանցի բացահայտման մասին Կիևի պնդումներին։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «քարոզչություն» է որակել Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարությունը։

«Ես կխնդրեի բոլորին զգույշ լինել բոլոր նման տեղեկությունների հետ, որոնք հայտնում են ուկրաինական քարոզչության մեջ», - հայտարարել է Սիյարտոն և հավելել․ - «Ինչ-որ մանրամասներ կամ պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո միայն կարող ենք այդ ամենը պարզել։ Մինչ այդ ես սա պետք է որակեմ որպես քարոզչություն, որի հետ պետք է զգուշորեն վարվել» ։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտել է հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսական գործունեություն էր ծավալում ի վնաս Ուկրաինայի։ Գերատեսչությունը հայտնում է Զակարպատիայում երկու ձերբակալվածի մասին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG