Բաքվում այսօր տեղի կունենան Իսրայելի և Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները, հաղորդում է Իսրայելի հանրային հեռուստատեսությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի միջնորդությամբ կազմակերպված բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են Սիրիայում տիրող կացությունը։
Իսրայելական կողմը մասնավորաբար պատրաստվում է երկու հիմնական պահանջ ներկայացնել Թուրքիայի ներկայացուցիչներին։
«Իսրայելական կողմը պահանջում է, որպեսզի իր սահմանների հարևանությամբ ռազմական ներկայությունը հասցվի նվազագույնի, ինչպես նաև բացառվի Սիրիայի տարածքում որևէ տեսակի ռազմավարական սպառազինության առկայությունը, որը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել Իսրայելի տարածքի համար»,- նշում են իսրայելական լրատվամիջոցները։