Իսրայելի պաշտպանության նախարարը հինգշաբթի օրը նախազգուշացրել է, որ Եմենի հութիներին ծանր հարվածներ կհասցվեն, եթե նրանք շարունակեն գնդակոծել Իսրայելը: Նա շեշտել է՝ երկրի պաշտպանական ուժերը պատրաստ են ցանկացած առաքելության:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ Նահանգները կդադարեցնի Եմենում Իրանի հետ կապված հութիներին ռմբակոծությունները՝ ասելով, որ խմբավորումը համաձայնել է դադարեցնել ամերիկյան նավերի վրա հարձակումները:
Եմենի հուսթների և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին համաձայնագիրը չի նախատեսում «ողորմություն Իսրայելին», չորեքշաբթի հայտարարել են հութիները, հավելելով, որ անօդաչուների միջոցով գնդակոծել են Իսրայելը:
«Իսրայելը պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել իրեն ցանկացած սպառնալիքից և ցանկացած թշնամուց»,- ընդգծել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
Կացը, հայտարարելով, որ Իրանն ուղղակի պատասխանատվություն է կրում՝ կազմակերպությանը ֆինանսավորելով և զինելով, զգուշացրել է Թեհրանին, որ կարող են նման գործողություններ ձեռնարկվել նաև այնտեղ, ինչպես նաև Բեյրութում, Գազայում: