Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարել է՝ «հաջողությամբ» փորձարկել է նոր բալիստիկ հրթիռ, որն ի զորու է հասնել Իսրայել


Արխիվ
Արխիվ

Իրանը հայտարարել է, որ «հաջողությամբ» փորձարկել է նոր բալիստիկ հրթիռ, որն ի զորու է հասնել Իսրայել և ունակ է շրջանցել ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Արևմուտքում Թեհրանի զարգացող միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ աճող մտահոգությունների ֆոնին, մայիսի 4-ին Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրեց «Քասեմ Բասիր» հրթիռի փորձարկման կադրեր, որն, ըստ ամենայնի, հասել է թիրախին։

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի խոսքով՝ հրթիռն ունի 1200 կիլոմետր հեռահարություն և կարող է թափանցել THAAD (Terminal High Altitude Area Defense) համակարգը․ առաջադեմ հակահրթիռային պաշտպանության այդ համակարգը անցյալ տարի Միացյալ Նահանգները տեղակայել է Իսրայելում։
Նասիրզադեն շեշտել է, որ նոր հրթիռը մշակվել է անցյալ տարվա ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի վրա Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների ընթացքում հայտնաբերված թերությունները հաշվի առնելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG