Հայաստանում կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը. 2024 թ.-ին 252 դեպք է բացահայտվել, որից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման:
Իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջակում է խստացել թրանյութերի իրացման հետ կապված գրեթե բոլոր պատիժները, ընդհումպ մինչև ցմահ ազատազրկում: Պատիժներն առավել ծանրանում են, երբ ընդգրկում են նաև անչափահասներին
«5 տարվա ընթացքում բազմապատիկ աճել են թմրանյութի ապօրինի շրջանառության ծավալները», -պաշտոնական թվերը ներկայացեց նա:
2023-ի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պատրաստուկների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք՝ 2022-ի 2266-ի դիմաց։ Մտահոգիչ են նաև Նարկոլոգիական ծառայությունների տվյալները՝ Հայաստանում տարեցտարի աճում է թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թիվը: Կառավարությունն, ըստ Սարգսյանի, առաջարկում է նար թմրանյութերի կամավոր կամ ընտրանքային թեստավորում անցկացնել:
«Խոսքը վերաբերում է կամավոր կամ ընտրանքայի թեստավորմանն ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ինչու չէ Ազգային ժողովում իրականացնել թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ հնարավոր է՝ իրենք պատահականության սկզբունքով ստիպված լինեն թեստավորվելու, և սա նույնպես բերի կանխարգելման», - նշեց նա:
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց թմրանյութերի թեստավորումը սկսել Կառավարության անդամներից և պատգամավորներից: «Հայաստան» խմբակցության քարտուղարը հիշեցրեց, որ իրեց թիմը նման մի նախաձեռնություն ունեցել է, կառավարությունը բացասական է արձագանքել, սակայն իրենց խմբակցության պատգավորներն աշխատում են նախագծի շուրջ:
«Նախ իրավապահ մարմիններին, ուժային կառույցների, առաջարկ կար նաև սկսել պատգամավորներից, Կառավարության անդամներից՝ որպես հանրությանը մշակույթ փոխանցող հաստատություններ հենց մենք ենք: Եթե մենք չպետք է այդ օրինակը ցույց տանք, ապա ո՞վ», - ասաց Մինասյանը:
Հայկ Սարգսյանի թիմակիցները կասկածում են, որ պատժի խստացումը թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու լավ գործիք է, նշում են՝ պետք է ուշադրությունը սևեռել ներմուծման կանխման վրա:
Անձի վերասոցիալականացումը առանցքային բաղադրիչ է, նկատեցին խոհրդարանականնեը: Այս գործառույթը պետության կողմից իրականացնում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, ոտեղ 6000-ից ավելի գրանցվածներ կան ու ստանում են մեթադոնային բուժում: Հայկ Սարգսյանն այստեղ էլ փոփոխության անհրաժեշտություն է տեսնում:
Կառավարությունը նախագծին կողմ է, բայց 10 առաջարկություն է ներկայացրել, որոնք նախագծի հեղինակը, խոստացավ, որ կներառի օրինագծում: Օրինագծի քննարկումը երկու ամսով հետաձգվեց, այդ ընթացքում, Հայկ Սարգսյանն ասաց՝ կփորձեն գտնել խստացվող պատժաչափերի ոսկե միջինը: