Մատչելիության հղումներ

Ռումինիայում կրկնակի քվեարկության նախնական արդյունքներով առաջատարը Ջորջ Սիմիոնն է


Կիրակի օրը Ռումինիայում կայացած նախագահական կրկնակի քվեարկության նախնական արդյունքներով առաջատարը աջակողմյան պոպուլիստ և եվրասկեպտիկ Ջորջ Սիմիոնն է՝ ձայների մոտ 40 տոկոսով։

Ընտրությունների երկրորդ փուլ է անցել ևս երկու թեկնածու՝ նախկին սենատոր, Ռումիանիայի իշխող կոալիցիայի կողմից առաջադրված 65-ամյա Կրին Անտոնեսկուն և Բուխարեստի քաղաքապետ, 55-ամյա Նիկուսոր Դանը։

Անտոնեսկուն ստացել է քվեների 20.9 տոկոսը, Դանը՝ 20.2 տոկոսը։ Երկուսն էլ ներկայանում են որպես կենտրոնամետ, եվրոպամետ քաղաքական գորխիչներ։

Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է քվեների ավելի քան 50 տոկոսը: Ընթացիկ ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր ընդհանուր առմամբ 11 թեկնածու։

Քվեարկության երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 18-ին։

Ռումինիայում անցած ամիսներին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց Ռուսաստանի հնարավոր միջամտության կասկածներով, իսկ առաջին փուլում հաղթած թեկնածու Կալին Ջորջեսկուի դեմ քրեական գործ հարուցվեց։

Նոր ընտրությունների առաջատար թեկնածուն երեկ ընտրատեղամաս էր ներկայացել Ջորջեսկուի ուղեկցությամբ։ 38-ամյա Ջորջ Սիմիոնը ընտրվելու դեպքում մտադիր է դադարեցնել հարևան Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, քննադատում է ԵՄ ղեկավարությանը, աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG